Այսօր 6 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում

29.03.2025, 11:07
Այսօր 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
Այսօր 6 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 29-ին 10:30-16:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին 10-49 շենքերի, Տերյան 1-23 շենքերի, Եզնիկ Կողբացու 30, 53 շենքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։