Ավիատոմսերը Հայաստանում կարող են էժանանալ

15.03.2018, 20:12
Հայաստանում ավիատոմսերի գները կարող են նվազել:
Ավիատոմսերը Հայաստանում կարող են էժանանալ
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանում ավիատոմսերի գները կարող են նվազել, կառավարության նիստից հետո հինգշաբթի ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Հայաստանի կառավարությունի հինգշաբթի նիստում որոշում է կայացրել միավորել օդանավակայանում գործող երկու կառույցները` «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ–ն և ««Զվարթնոց» ավիամեթեորոլոգիական կենտրոն» ՓԲԸ–ն։

Ինչպես նշեց Ավետիսյանը, երկու կառույցների միավորումը, թույլ կտա տրամադրել ընդհանուր աէրոնավիգացիոն ծառայություններ և կբացառի լրացուցիչ վճարների անհրաժեշտությունը։
Այս պահին Հայաստանի օդային տարածքում և էդանավակայանների տարածքում իրականացվում են աէրոնավիգացիայի չորս հիմնական գործառույթներ` օդային թռիչքների կազմակերպում, հետևում նավիգացիային, աէրոնավիգացիոն տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև մետեոսպասարկում։

Загружается новость ... "Право"

«Փաստորեն մենք ստեղծում ենք միասնական համակարգ, որը լիարժեք տեղեկատվություն կտրամադրի, և վերացնում ենք 30 հազար դրամի վճար, ինչը դրական ազդեցություն կունենա բիզնես մթնոլորտի վրա և ավիաշուկայի աշխուժացման տեսանկյունից։ Իսկ դա, իր հերթին, կարող է անուղղակիորեն ազդել ավիատոմսերի արժեքի վրա»,– ասաց Ավետիսյանը։

Նա միաժամանակ նշեց, որ տարբերությունն ավելի շոշափելի կարող է դառնալ փոքր ավիացիայի համար, որը թռիչքներ է իրականացնելու Հայաստանի սահմաններում։
Ինչպես կարծում է ՔԱԳՎ ղեկավարը, նման որոշումը թույլ է տալիս փոխել մոտեցումները, ստեղծում է հարմար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար։ -0-