Ավարտվել է Սանասարյանի գործով նախաքննությունը. մեղադրանքի ձևակերպումներում փոփոխություններ կան
21.08.2019,
19:49
Քրեական գործի նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ավարտվել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»` հղում անելով Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանին։
Պաշտպանը թերթին հայտնել է, որ քրեական գործի բազմահատոր նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին, որոնց ծանոթանալու համար կողմը միջնորդել է 20 օր ժամանակ տրամադրել:
Նրա խոսքով, նյութերին ծանոթանալուց հետո հավանաբար ասուլիս կհրավիրվի։
Պարբերականի` Սանասարյանի մեղադրանքում փոփոխությունների առկայության վերաբերյալ հարցին Պետրոսյանը պատասխանել է, որ մեղադրանքը նույն հոդվածն է, սակայն մեղադրանքի ձևակերպումների մեջ փոփոխություններ են եղել:
Հիշեցնենք, որ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։
ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ -0-