ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ավագանու խորհրդի ընտրություններն ավարտվեցին կիրակի Երևանում: Ժամը 20.00-ին Երևանի տարածքում փակվեցին բոլոր 474 ընտրատեղամասերը:
Ընտրողների ցուցակում ընդգրկվել է 842 147 մարդ: Տեղական ժամանակով ժամը 17։00–ի դրությամբ Ավագանու ընտրություններին քվեարկել է 290 737 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 34.52 %–ը։
Երևանի ավագանու խորհրդի այս ընտրություններին մասնակցում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» ընդդիմադիր դաշինքը և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:
Ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանին»` նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում