«Աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». ԱԺ–ում կրքերը բորբոքվեցին (ՎԻԴԵՈ)
16.09.2026,
14:32
«Պարոն Սևակ Խաչատրյան, ինչ ա նշանակում՝ երեխաները թող լավ սովորեն, որ նիկոլական չդառնան։ Ուզում եք ասել՝ էն 700 000-ից ավելի քաղաքացիները, որ ընտրել են ՔՊ-ին, լավ չե՞ն սովորել», - ասաց Ռուբինյանը․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր նիստի ժամանակ դուրս եկավ հունից այն բանից հետո, երբ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանն իր ելույթում կոչ արեց աշակերտներին լավ սովորել, որպեսզի «նիկոլական չդառնան»:
«Պարոն Սևակ Խաչատրյան, ինչ ա նշանակում՝ երեխաները թող լավ սովորեն, որ նիկոլական չդառնան։ Ուզում եք ասել՝ էն 700 000-ից ավելի քաղաքացիները, որ ընտրել են ՔՊ-ին, լավ չե՞ն սովորել», - ասաց Ռուբինյանը:
Նա նշեց, որ ինքը թույլ չի տա որևէ մեկին ԱԺ դահլիճից վիրավորել ժողովրդին և ընդմիջում հայտարարեց։
Մանրամասները` տեսանյութում։

