ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի միաձայն հավանություն տվեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնին Լևոն Յոլյանի` նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած թեկնածությունը։
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր։ Երկու քվեաթերթ ճանաչվել է անվավեր։
Իր ելույթում Յոլյանը նշեց, որ իր գերակայություններն են լինելու` աշխատաոճի փոփոխությունը, օրենսդրական նորմերի նկատմամբ պահանջների ավելացումը։ Նրա կարծիքով, Վերահսկիչ պալատի արդյունավետ գործունեությունը կնպսատի տնտեսական աճին, բնակչության սոցիալական դրության բարելավմանը, կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ հետագայում, երբ Վերահսկիչ պալատը վերածվի Հաշվիչ պալատի, նրա առջև դրված է խնդիր երկրում միջազգային ցուցանիշներին համապատասխան գերագույն մարմնի ստեղծումը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում