ARARAT x Golden Apricot. ջերմ հանդիպումների երեկո (ՖՈՏՈ)

14.07.2022, 16:23
ARARAT կոնյակը «Ոսկե ծիրան» XIX Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում նախաձեռնել է «ARARAT Ջերմ հանդիպումների երեկո» միջոցառումը. ՖՈՏՈ
ARARAT x Golden Apricot. ջերմ հանդիպումների երեկո (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հավատարիմ մնալով տարիների ընթացքում ձևավորված ավանդույթին` հուլիսի 13-ին ARARAT կոնյակը «Ոսկե ծիրան» XIX Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում նախաձեռնեց «ARARAT Ջերմ հանդիպումների երեկո» միջոցառումը, հաղորդում է Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունը։

 - рис.1

ARARAT լեգենդար հայկական կոնյակը, իր տեսլականում մշտապես կարևորելով մշակութային արժեքների մարմնավորումն ու տարածումը, տարիներ շարունակ յուրովի լրացնում է փառատոնի ստեղծագործական միջոցառումների շարքը։

 - рис.2

«ARARAT Ջերմ հանդիպումների երեկոն» այս տարվա «Ոսկե ծիրանի» մշակութային ժամանցի նորությունն է, որը հնարավորություն ընձեռեց փառատոնի թե՛ մասնակիցներին, թե՛ հյուրերին կարծիքներ փոխանակել արդեն իսկ ցուցադրված ֆիլմերի մասին և կիսվել փառատոնի ակնկալիքներով՝ վայելելով լեգենդար հայկական կոնյակի ժամանակակից եզրերը։


 - рис.3

«ARARAT Ջերմ հանդիպումների երեկո» միջոցառման ընթացքում Երևանի կոնյակի գործարանի կողմից երախտիքի անվանական կոնյակ շնորհվեց անվանի կինոռեժիսոր Կոստա-Գավրասին։

 - рис.4

«Ցանկացած ֆիլմի հիմքում պատմություն է, իսկ ցանկացած պատմություն կյանք է առնում այն ներկայացնելու, նրանով կիսվելու ժամանակ։ Այդ դիտանկյունից կարելի է ասել, որ կինոյի շունչն ապահովում է նրա հանդիսատեսը, այլ կերպ ասած՝ մեզանից յուրաքանչյուրը։ Ասում են՝ ազնվական կոնյակի համն ունի անվերջ արձագանք, իսկ լավ կինոն դառնում է հարատև վարպետության և մեր արձագանքների շնորհիվ։ Հենց այս գաղափարն է արտացոլում ARARAT-ի և «Ոսկե ծիրանի» բազմամյա համագործակցության այս տարվա ձևաչափը` հրավիրելով մասնակիցներին բացահայտելու թե՛ կինոարվեստի և թե՛ կոնյակագործական վարպետության եզրերը»,- ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

 - рис.5

«Անչափ երջանիկ եմ, որ ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» շարունակում են համագործակցությունը ամենատարբեր ձևաչափերով։ Վստահ ենք, «ջերմ հանդիպումներ» խորագիրը վերաբերում է ոչ միայն այս գեղեցիկ երեկոյին, այլև հանդիսատեսի ու կինոյի, ըմպողի ու կինոյի և ի վերջո «Ոսկե ծիրանի» ու ARARAT -ի փոխհարաբերություններին», - նշում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:–0–