Առաջիկա օրերին փակ կլինի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը

27.04.2017, 15:25
Առաջիկա երկու օրերին ողջ գիշեր փակ կլինի մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկությունը:
Առաջիկա օրերին փակ կլինի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա երկու օրերին ողջ գիշեր փակ կլինի մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկությունը:

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 27-ին ժամը 22:00-ից մինչև ապրիլի 28-ի 07:00-ն, ինչպես նաև ապրիլի 28–ի ժամը 22:00–ից մինչև ապրիլի 29-ի 07:00-ը Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի:

Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։–0–