Արա Բաբլոյանն արձանագրություններ է ստորագրել «Ելք» խմբակցության 3 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ
14.05.2018,
17:52
ՀՀ Ազգային ժողովի նաժագահ Արա Բաբլոյանն արձանագրութուն է ստորագրել «Ելք» խմբակցության երեք պատգամավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի նաժագահ Արա Բաբլոյանն արձանագրութուն է ստորագրել «Ելք» խմբակցության երեք պատգամավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ:
Ինչպես նշվում է խորհրդարանի կայքում, Բաբլոյանն արձանագրություն է ստորագրել «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ` նրա ՀՀ փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Բաբլոյանն արձանագրություններ է ստորագրել նաև նույն խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանի ու Արտակ Զեյնալյանի լիազորությունները դադարեցնելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը նշանակվել է աշխատանքի ու սոցիալական հարցերի, իսկ Արտակ Զեյնալյանը` արդարադատության նախարար:
Մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է կառավարության ձևավորման գործընթացը:-0-