Աննա Հակոբյանը կոչ է արել վարորդներին աղմուկ բարձրացնել Երևանի խցանումների խնդրի դեմ

17.11.2026, 16:04
Հակոբյանը նաև տղամարդ վարորդներին է առաջարկել միանալ նախաձեռնությանը
Աննա Հակոբյանը կոչ է արել վարորդներին աղմուկ բարձրացնել Երևանի խցանումների խնդրի դեմ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը կոչ է արել կին վարորդներին մեքենաներում աղմկող իրեր պահել և երկարատև խցանումների ժամանակ դրանց միջոցով իրենց դժգոհությունն արտահայտել։

Հակոբյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում անդրադարձել է Երևանի խցանումների խնդրին՝ առաջարկելով վարորդներին բողոքի ձայն բարձրացնել։

«Սիրելի կին վարորդներ, հիշում եք, չէ՞, այլևս չենք հանդուրժում։ Սա միայն տան պատերի ներսում կատարվողին չի վերաբերում։ Ձեր մեքենաներում պահեք աղմկող իրեր և ամեն անգամ մի քանի ժամ խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք այնպես, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատացնել այս իրավիճակը լուծելու համար»,– ասել է նա։

Հակոբյանը նաև տղամարդ վարորդներին է առաջարկել միանալ նախաձեռնությանը։

«Սիրելի, մի քիչ ավելի համարձակ տղամարդ վարորդներ, կարող եք դուք էլ միանալ»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ պետական կառույցները չեն լսում այն դժգոհությունը, որը բարձրաձայնելու համարձակություն չկա։

Կարդացեք նաև․ Երևանում ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակումների տակ․ Ավինյանը պարզաբանում է