ԱԳ նախկին ղեկավարը փակուղային չի համարում Երևանում ոստիկանական շենքի գրավման փաստը

21.07.2016, 20:55
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը փակուղային չի համարում Երևանում ոստիկանական շենքի գրավման հետ կապված իրավիճակը։
ԱԳ նախկին ղեկավարը փակուղային չի համարում Երևանում ոստիկանական շենքի գրավման փաստը
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը փակուղային չի համարում Երևանում ոստիկանական շենքի գրավման հետ կապված իրավիճակը։

Օսկանյանն ԱԳՆ ղեկավարի պաշտոնում է եղել 1998-2008 թվականներին։ 2008 թվականի մարտի 1–ի իրադարձությունների ժամանակ Օսկանյանը ներկայացնում էր իշխանությունների դիրքորոշումը։

Հինգշաբթի ԱԳ նախկին նախարարը ժամանել էր իրադարձությունների վայր և պատմել լրագրողներին իրավիճակից դուրս գալու ուղիների մասին։

Ըստ նրա, իրավիճակը երբեք փակուղային չի լինում, և հնարավոր է լուծել ցանկացած խնդիր։

«Այստեղ չեն կարող հաղթողներ լինել։ Հարցն իրավական դաշտից պետք է տեղափոխվի քաղաքական հարթություն, քանի որ դա քաղաքական ակցիա է։ Հետևաբար, պետք է քաղաքական լուծում տալ խնդրին, որն իրավական որոշ հետևանքներ կունենա»,– նշել է Օսկանյանը։


Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։ -0-