414.13
4.77
387.04
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանական խնձորի գործով ՊԵԿ-ի 4 պաշտոնյաի մեղադրանք է առաջադրվել

16:35
26 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ավարտվել է ՀՀ ՊԵԿ չորս պաշտոնյաների նկատմամբ քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն, ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և մի շարք տնտեսվարողների թույլ տվել առանց անհրաժեշտ մաքսային ձևակերպումների ապօրինի ճանապարհով ներկրել առևտրային քանակի միրգ-բանջարեղեն, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձոր:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչ Հարություն Խաչատրյանը, առանց պատշաճ զննության ենթարկելու գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ զբաղվող Լևոն Գասպարյանի ավտոմեքենան, գումար ստանալու շահադիտական նկատառումով թույլատրել է վերջինիս կողմից առևտրային քանակի ապրանքի ներկրումը` այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը: Իսկ ՊԵԿ-ի նույն բաժանմունքի 4-րդ հերթափոխի պետի պարտականությունները կատարող Վահե Ասլանյանն էլ, իր հերթին, Հարություն Խաչատրյանի հետ փոխհարաբերությունները չփչացնելու և նրան պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով, քողարկել է հանցագործության փաստը` այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները:

Միաժամանակ, քննությամբ պարզվել է, որ իր ծառայողական պարտականությունները չի կատարել նաև Բագրատաշենի բաժանմունքի տեսուչ Համբարձում Դավթյանը, ով մեկ այլ տնտեսվարող Գևորգ Ալեքսանյանի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցնելով համապատասխան գումար, պատշաճ կարգով չի զննել վերջինիս տրանսպորտային միջոցը` թույլատրելով առանց մաքսային ձևակերպումների գյուղատնտեսական ապրանք ներկրել ՀՀ: Ավելին, մաքսակետում զննման գործընթաց իրականացնող մյուս տեսուչը` Խաչիկ Հակոբյանը, Գևորգ Ալեքսանյանից գումար ստանալու շահադիտական նկատառումով, վերջինիս բեռը չի ենթարկել լաբորատոր հետազոտությունների և թույլատրելի չափաքանակը գերազանցող ապրանքի համար մաքսատուրքի վճարման պահանջ չի ներկայացրել:

Загружается новость ... "Лево"

ՊԵԿ–ի հիշյալ մաքսային տեսուչների ապօրինի գործողությունների հետևանքով էական վնաս է հասցվել պետության օրինական շահերին՝ խաթարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի բնականոն գործունեությունը և հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն:

Այսպիսով, ՊԵԿ մաքսային տեսուչներ Հարություն Խաչատրյանին, Վահե Ասլանյանին, Համբարձում Դավթյանին և Խաչիկ Հակոբյանին պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով