428.08
4.33
402.22
+4
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գործող կոռուպցիոն սխեմա. երկու պաշտոնյա ձերբակալվել է

13:05
27 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, երկու բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս.-ն և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պ.-ն», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին:

Մասնավորապես, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետև, ապօրինի և համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջև, իսկ մի մասն էլ, թողտվության համար, պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին:

Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2.547.000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը ծրարված է եղել։

Պարզվել է, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երևան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև` վերափորձաքննության բաժնի պետը:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը):

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն սխեմային ենթադրյալ առնչություն ունեցող այլ անձանց բացահայտելու և նրանց գործողություններին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ։ -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:29
03 Նոյեմբերի 2023
Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին
Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին
16:07
03 Նոյեմբերի 2023
5 օրում Հայաստան արգելվել է ներմուծել ավելի քան 160 հազ․ կգ թռչնամիս և խոզի միս
5 օրում Հայաստան արգելվել է ներմուծել ավելի քան 160 հազ․ կգ թռչնամիս և խոզի միս

15:41
03 Նոյեմբերի 2023
Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ
Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ
13:46
03 Նոյեմբերի 2023
Հայտնի է ՀՀ շուրջ 200 քառ. կմ տարածք, որ այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո․ Միրզոյան
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հայտնի է Հայաստանի շուրջ 200 քառ. կմ տարածք, որ այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո
11:19
03 Նոյեմբերի 2023
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» հետաքրքրված են Արևմուտքը, Միջին Ասիայի երկրները և Ադրբեջանը․ նախկին փոխվարչապետ (ՎԻԴԵՈ)
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» հետաքրքրված են Արևմուտքը, Միջին Ասիայի երկրները և Ադրբեջանը, հայտարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը․ ՎԻԴԵՈ
10:14
03 Նոյեմբերի 2023
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին
Այս մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը
15:43
02 Նոյեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում․ ՍԽԵՄԱ
14:43
02 Նոյեմբերի 2023
Հայաստանում բացահայտվել է ահաբեկչության նախապատրաստության դեպք․ ԱԱԾ (ՎԻԴԵՈ)
ՀՐԱՏԱՕ․ Հայաստանում բացահայտվել է ահաբեկչության նախապատրաստության դեպք․ ՎԻԴԵՈ
09:39
02 Նոյեմբերի 2023
Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ Պետդեմից հայտարարել են, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների
21:15
01 Նոյեմբերի 2023
Վարչապետի աշխատակազմի բյուջեն 24,5մլրդ դրամ է․ ի՞նչ է այն ներառում
Վարչապետի աշխատակազմի բյուջեն 24,5մլրդ դրամ է․ ի՞նչ է այն ներառում
19:40
01 Նոյեմբերի 2023
Հայաստանում հայտնաբեվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ, այն կարող է հանգեցնել բարդությունների
Հայաստանում հայտնաբեվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ, այն կարող է հանգեցնել բարդությունների
19:37
01 Նոյեմբերի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում