Զոհրաբյան. Մեղրիի կարգավիճակի մասով առաջիկայում, կարծում եմ, կլինեն շատ հետաքրքիր բացահայտումներ
28.12.2020,
12:55
Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ Մեղրիի կարգավիճակի մասով առաջիկայում կլինեն շատ հետաքրքիր բացահայտումներ

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն պետք է քննարկի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի հարցը, ասաց ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը երկուշաբթի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։
Նա նշեց, որ նախօրեին իր հարցազրույցի ժամանակ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է հանձնում Սյունիքի հողերը և ինչ է տեղի ունենում, եթե եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա, հայտարարել է, որ դա բանավոր պայմանավորվածությունների արդյունք է։
«Մենք դեռ չգիտենք, թե վարչապետի աթոռը զբաղեցրած դավաճանը, ով մաս-մաս հանձնում է հայրենիքը, իր կիրթ ընկեր Ալիևի հետ դեռևս ինչ բանավոր պայմանավորվածություններ ունի օրինակ Գեղարքունիքի որոշ հատվածի մասով, օրինակ, Մեղրիի կարգավիճակի մասով, որի վերաբերյալ առաջիկայում, կարծում եմ՝ կլինեն շատ հետաքրքիր բացահայտումներ», – ասաց Զոհրաբյանը։
«Այս խորհրդարանում, իսկ ես կարծում եմ, որ այս խորհրդարանին մնացել են հաշված շաբաթներ, պետք է քննարկվի միայն մեկ հարց՝ հայրենիքը, Արցախը հանձնած դավաճան Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության, իմպիչմենթի հարցը և պետք է քննարկի նոր վարչապետի ընտրության հարց, որպեսզի կարողանանք փրկել այն, ինչ հնարավոր է դեռևս փրկել Հայաստանից, և որպեսզի մենք միասին չլինենք ականատեսը պատմության այն դաժան էջի, երբ կկործանվի Հայաստանի պետականությունը: Սա պատմական օր է, մենք պետք է բռնենք դավաճան Նիկոլ Փաշինյանի ձեռքը, այլապես կորցնելու ենք Հայաստանի պետականությունը», – նշեց նա։
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Նաիրա Զոհրաբյանի ելույթի վերջին վայրկյանների ընթացքում սեղմել էր և բաց չէր թողնում զանգի կոճակը, Զոհրաբյանի ելույթը հնչում էր զանգի ձայնի ուղեկցությամբ:–0–