Զինծառայողների դիերի ոչ պատշաճ պահման հետ կապված սկանդալի հետքերով. ԱՆ–ն գտել է մեղավորներին

02.06.2021, 11:32
Զինծառայողների դիերի ոչ պատշաճ պահման հետ կապված սկանդալի հետքերով. ԱՆ–ն գտել է մեղավորներին
Զինծառայողների դիերի ոչ պատշաճ պահման հետ կապված սկանդալի հետքերով. ԱՆ–ն գտել է մեղավորներին

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: 

Օերրս սոցցանցերում հրապարակվեցին լուսանկարներ, որոնցում երևում էին պարկերի մեջ դրված դիեր և մասունքներ, որոնք դրված են Դատաբժշկական կենտրոնի հատակին։ Այդ լուսանկարները մեծ աղմուկ էին առաջացրել հասարակության շրջանում։ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված։

Արցախում զոհված զինծառայողների ծնողները մի քանի օր առաջ փակել էին Հերացի փողոցը, նրանք հայտարարել էին զոհերի մարմինների և մասունքների թվի հետ կապված անճշտությունների մասին։ Կան կասկածներ, որ իշխանությունները երկար ժամանակ թաքցրել են պատերազմի զոհերի մասունքներն արդյունաբերական սառնարաններում` ավելորդ աղմուկից խուսափելու համար։

Ակցիայի մասնակից Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ մի շարք դեպքերում հարազատներին տալիս են զոհերի մասունքները հուղարկավորելու համար, բայց ավելի ուշ հայտարարում են, որ հայտնաբերվել են մարմնի այլ մասեր, որոնք համընկնում են ԴՆԹ–ով։ 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դիերի և մասունքների պահման պայմանների խնդրի առնչությամբ։–0–