ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանին ականազերծման աշխատանքներ է սկսել
13.07.2022,
17:28
Հայ-թուրքական սահմանին սկսվել են ականազերծման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական սահմանին սկսվել են ականազերծման աշխատանքներ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման շուրջ Երևանի և Անկարայի միջև պայմանավորվածությունների ֆոնին, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով GazeteKars թուրքական թերթին:
«Հայաստանի և Թուրքիայի սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել: Այն իրականացնում է իսրայելական ընկերություն», - նշվում է հաղորդագրության մեջ:
Աշխատանքներն իրականացվում են արդեն 20 օր թուրքական Կարսի շրջանում:
Փաշինյան-Էրդողան զրույցի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։Նա շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։–0–

Загружается новость ... "Лево"