Ընդհուպ մինչև «վարչական տուգանք». ի՞նչ կլինի, եթե հարսանիք կազմակերպվի արտակարգ դրության ժամանակ
17.03.2020,
20:59
Ընդհուպ մինչև «վարչական տուգանք». ի՞նչ կլինի, եթե հարսանիք կազմակերպվի արտակարգ դրության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը երեքշաբթի ներկայացրել է, թե ինչ հետևանքներ կարող են կրել քաղաքացիները, եթե կազմակերպեն զանգվածային միջոցառումներ, օրինակ` հարսանիք, արտակարգ դրության պայմաններում։
ՀՀ կառավարությունը նախօրեին արտակարգ դրություն է հայտարարել մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ը։
«Այս պահին ոստիկանությունը զբաղվում է այս ռեժիմի վերահսկմամբ, և եթե լինի նման իրավիճակ, ապա կտրվի անձի գործողությունների գնահատական` ընդհուպ մինչև վարչական պատասխանատվություն», – ասաց նա Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։
Դանիելյանի խոսքով, երբ պատրաստ լինի թույլատրված միջոցառումների մեթոդոլոգիան, այն կտրամադրվի կազմակերպիչներին, որպեսզի նրանք չկատարեն խախտումներ։–0–