Երևանում մառախուղի պատճառով մի շարք օդանավեր այլ քաղաքներում են վայրէջք կատարում

29.12.2024, 13:33
Այս պահին «Զվարթնոցի» երկնքում մի քանի ավիաընկերությունների ինքնաթիռներ են պտտվում՝ սպասելով եղանակային պայմանների բարելավմանը
Երևանում մառախուղի պատճառով մի շարք օդանավեր այլ քաղաքներում են վայրէջք կատարում

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դեպի «Զվարթնոց» ուղևորվող մի շարք չվերթեր իրականացնող ինքնաթիռներ այլ օդանավակայաններում են վայրէջք կատարել

«Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։

Նշենք, որ «FlyOne»-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում։

Մողրովյանը հայտնեց, որ Թբիլիսիի օդանավակայանում է վայրէջք կատարել նաև «Red Wings»-ի Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի օդանավը։

«Utair»-ի Տյումեն-Երևան չվերթի ինքնաթիռը Միներալնիե Վոդի է ուղևորվել, իսկ «Հայկական ավիաուղիների» Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն էլ վայրէջք է կատարել Գյումրիում։

Այս պահին «Զվարթնոցի» երկնքում մի քանի ավիաընկերությունների ինքնաթիռներ են պտտվում՝ սպասելով եղանակային պայմանների բարելավմանը։