Երևանում 42-ամյա ջերմաստիճանային ռեկորդ է սպասվում
03.06.2022,
11:12
Երևանում 42-ամյա ջերմաստիճանային ռեկորդ է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Այսպես, հանրապետության տարածքում հունիսի 3-7-ւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում առաջիկա հինգ օրը տեղումներ չեն սպասվում:
Այսօր ցերեկը կանխատեսվում է +33...+35 աստիճան: Այդ օրն առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1980թ.-ին՝ +34,4 աստիճան:
Երեքշաբթի արդեն Երևանում սպասվում է +35...+37:-0-