ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Բաղրամյան պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ՃՈ-ն:
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, 2021 թ. դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Բաղրամյան 3-րդ նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված նրբանցքում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ կից սխեմայի:-0-
