433.09
4.17
413.45
+12
Եղանակը Երևանում
Հայ

Երևանցիները նշել են, թե ո՞րն է քաղաքի հիմնական խնդիրը. հարցում

16:26
11 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Երևանի առջև ծառացած գլխավոր խնդիրը, երևանցիների կարծիքով, հասարակական տրանսպորտն է։ Այս մասին են վկայում «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի ներկայացրած հարցման տվյալները։

Մայրաքաղաքի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից քաղաքացիները առաջնային են համարել հասարակական տրանսպորտը (35.8%), աղբը (22.9%), գնաճը (17.6%), գործազրկությունը (11%), էկոլոգիան (9%), կանաչ տարածքների բացակայությունը (7.2%) և այլն:

Քաղաքի բնակիչները կարծում են, որ անհրաժեշտ են ավելի շատ ավտոբուսներ (64.2%), երթուղայիններ (14.2%), տրոլեյբուսներ (10.7%), տրամվայներ (6.7%)։ Իսկ 23.1%-ը կարծում է, որ անհրաժեշտ է զարգացնել մետրոն։

Հարցվածների 12.3%-ը վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքի փոփոխությունները գնահատել է ամբողջությամբ դրական, 45.8%-ը՝ ավելի շուտ դրական, 20.6%-ը՝ ավելի շուտ բացասական, իսկ հարցվածների 12%-ը լիովին բացասական է գնահատել փոփոխությունները։

Հարցվածներին խնդրել են նաև թվարկել քաղաքապետարանի կողմից իրականացված դրական փոփոխությունները։ Նրանք նշել են աղբահանության կազմակերպումը (39.5%), նոր ավտոբուսները և երթուղիները (35.3%), հին վերելակների փոխարինումը (12%), այգիների բարեկարգումը (8.7%) և կանաչ տարածքների ավելացումը(6.5%):

Հարցին, թե քաղաքացիները ինչ միջոցառումներ կցանկանային, որպեսզի քաղաքապետարանը իրականացներ, նրանք նշել են կանաչ տարածքների ընդլայնումը (18.5%), քաղաքի մաքրումը և շաբաթօրյակների անցկացումը(16%), մշակութային ծրագրերը (14.2%), մանկական միջոցառումները (9.7%), խաղահրապարակների կառուցումը (8,4%), մարզական (6%), ինչպես նաև երիտասարդական (5,7%) միջոցառումների կազմակերպումը:
Երևանցիները կարծում են, որ Երևանում զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է ավելացնել կանաչ տարածքները (11.6%), պահպանել հին շինությունները (8.9%), պահպանել քաղաքի մաքրությունը (8.1%), բացառել զբոսաշրջիկների համար արհեստական թանկացումներն (7.7%) ու հին Երևանի վերականգնումը (7.2%):

Հարցվածների ճնշող մեծամասնությունը (50.9%) ավելի դրական է գնահատել քաղաքի ընդհանուր արտաքին տեսքը, ևս 16.2%-ը լիովին գոհ է մայրաքաղաքի արտաքին տեսքից։

Հարցումն անցկացվել է Երևանում հունվարի 24-ից փետրվարի 2-ը, շուրջ 800 քաղաքացիների շրջանում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:52
04 Հոկտեմբերի 2023
Մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
Մինչև 18։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջանում
10:03
04 Հոկտեմբերի 2023
Նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ
Վարչապետի որոշմամբ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ
14:27
03 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է մրցանակի փոխանցումների որակի գերազանցության համար
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար
13:17
03 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը
Ազգային ժողովը քիչ առաջ վավերացրեց Հռոմի ստատուտը
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը