Որպես անհետ կորած որոնվող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
08.11.2022,
23:39
Որպես անհետ կորած որոնվող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 1-ին հաղորդվել էր Ռյա թազա գյուղի բնակիչ, 23-ամյա Ասլան Ֆերոյանի անհետ կորելու մասին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության Արտաշատի և Արագածի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 7-ին Ասլան Ֆերոյանը հայտնաբերվել է Այգեպատ գյուղի դաշտերում:
Քննությունը շարունակվում է:-0-