Որպես անհետ կորած որոնվող Արթուր Միլիտոնյանը ներկայացել է ոստիկանություն

05.11.2021, 13:43
Որպես անհետ կորած որոնվող Արթուր Միլիտոնյանը ներկայացել է ոստիկանություն
Որպես անհետ կորած որոնվող Արթուր Միլիտոնյանը ներկայացել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Որպես անհետ կորած որոնվող Արթուր Միլիտոնյանը ներկայացել է ոստիկանություն։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արթուր Միլիտոնյանը։

Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, Կապանի ոստիկանների հետ համագործակցության արդյունքում, նոյեմբերի 4-ին, ժամը 22.30-ին Արթուր Միլիտոնյանը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և տվել բացատրություն։–0–