Որ երկրներ ՀՀ քաղաքացիները կարող են այցելել առանց վիզայի․ նշում ենք Տուրիզմի համաշխարհային օրը
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ սեպտեմբերի 27–ին նշվել է Տուրիզմի համաշխարհային օրը։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, թե որ երկրներն են պատրաստ ընդունել Հայաստանի քաղաքացիներին առանց վիզա։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքում նշված են 23 երկրներ, որոնք այցելելիս ՀՀ քաղաքացիներն ազատվում են վիզա ստանալու անհրաժեշտությունից։ Խոսքը 2024 թվականի փետրվարի 2-ի դրությամբ բոլոր կատեգորիաների անձնագրեր ունեցողների մասին է։
1. Ալբանիա
2. Արաբական Միացյալ Էմիրություններ
3. Արգենտինա
4. Բելառուս
5. Բրազիլիա
6. Հոնկոնգ
7. Վրաստան
8. Իրանի Իսլամական Հանրապետություն
9. Ղազախստան
10. Ղրղզստան
11. Չինաստան
12. Մակաո
13. Պանամա
14. Մոլդովայի Հանրապետություն
15. Ռուսաստանի Դաշնություն
16. Սերբիա
17. Տաջիկստան
18. Ուզբեկստան
19. Ուկրաինա
20. Ուրուգվայ
21. Մոնտենեգրո
22. Կատար
23. Էկվադոր
Միաժամանակ, Վիզաների աջակցման կենտրոնի կայքում ներկայացված են հետևյալ 33 պետությունները, որոնք հասանելի են ՀՀ քաղաքացիներին` առանց բյուրոկրատական քաշքշուկների․
1. Ալբանիա
2. Բարբադոս
3. Դոմինիկա
4. Հաիթի
5. Ուկրաինա
6. Պանամա
7. Միկրոնեզիա
8. Ղրղզստան
9. Մոլդովա
10. Ղազախստան
11. Սենթ Վինսենթ և Գրենադիներ
12. Իրան
13. Բելառուս
14. Էկվադոր
15. Հոնկոնգ
16. Չինաստան
17. Պաղեստին
18. Ռուսաստան
19. Արգենտինա
20. Տաջիկստան
21. Անտիգուա և Բարբուդա
22. Բահամյան Կղզիներ
23. Մակաո
24. Բրազիլիա
25. Գամբիա
26. Սերբիա
27. Վրաստան
28. Ուրուգվայ
29. Ուզբեկստան
30. Մալայզիա
31. Նամիբիա
32. Մոնտենեգրո
33. ԱՄԷ

