+14
Եղանակը Երևանում
Հայ

Վանեցյանը հայտարարել է, որ իշխանությունները գաղտնալսում են իր սմարթֆոնը (ՖՈՏՈ)

16:41
24 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մեղադրել է իշխանություններին իր սմարթֆոնը գաղտնալսելու մեջ։

Վանեցյանն իր Facebook–յան էջում տեղեկացրել է, որ Apple ընկերությունից նամակ է ստացել, որի screen–երը հրապարակել է Facebook–ում։

«Այս նամակը հաստատում է իմ նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ», – հայտարարել է նա։

Վանեցյանի խոսքով, նա փաստացի տվյալներ ունի այն մասին, որ հարձակում է իրականացվել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իր, այլև մերձավոր շրջապատի և ընտանիքի անդամների հեռախոսների վրա։



Ինչպես գրում են միջազգային ԶԼՄ–ները, Pegasus ծրագրային ապահովումը ստեղծվել է NSO Group իսրայելական ընկերության կողմից և 2016թ.–ից օգտագործվում է տասնյակ երկրների հետախուզական ծառայությունների, իրավապահ մարմինների և զինծառայողների կողմից։ BBC–ի ռուսական ծառայության տվյալներով, լրտեսման զոհ են դարձել իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրագրողներ, փաստաբաններ, ձեռներեցներ, պաշտոնյաներ։

«Իմ, հնարավոր է նաև ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների հետ կապված հրավիրում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը», – նշել է Վանեցյանը։

Կիբերանվտանգության հայտնի մասնագետ Ռուբեն Մուրադյանն այսօր զգուշացրել է, որ Հայաստանում արձանագրվել են Apple–ի կողմից Pegasus–ի զոհերին ուղարկված նախազգուշական (alert) ծանուցումների փաստեր։



 «Apple–ը սկսել է նախազգուշական նամակներ ուղարկել Pegasus–ի զոհերին։ Հայաստանում երեկոյան առնվանզ երկու մարդ ստացել է նման ծանուցումներ», – գրել է նա իր Facebook–յան էջում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է