ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է հիփոթեքային վարկավորման պայմանները երիտասարդ ընտանիքների համար

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել անշարժ գույք «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորման նոր բարելավված պայմաններով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Այժմ բնակարան գնելը Երևանում և մարզերում ավելի հեշտ է ու շահավետ.
· նվազագույն կանխավճարի չափը իջեցվել է մինչև 7,5%:
· հանվել է ամուսիններից յուրաքանչյուրի տարիքի նկատմամբ սահմանված պահանջը ու սահմանվել է միայն ամուսինների ընդհանուր տարիքային պահանջ՝ 70 տարի:
· Վարկի առավելագույն գումարը սահմանվել է 22 500 000 ՀՀ դրամ, ինչը 5 մլն ՀՀ դրամով ավել է, քան նախկինում, իսկ նորակառույց բնակարանի գնման դեպքում վարկի առավելագույն գումարն ավելացել է մինչև 27 750 000 ՀՀ դրամ:ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին հետևյալ պայմաններով.
· Բնակարան ձեռք բերելու հնարավորություն ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից
· Վարկի ժամկետ՝ մինչև 30 տարի
· Անվանական տոկոսադրույք (փաստացի տոկոսադրույք՝ 6%-ից սկսած)
- Երևանում բնակարան ձեռք բերելու դեպքում`սկսած 5.5%-ից
- մարզերում բնակարան գնելիս`սկսած 3,5% -ից
- նորակառույց շենքում բնակարան ձեռք բերելու դեպքում` 7.5%:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, կատարելագործելով հիփոթեքային վարկավորման պայմանները, մշտապես աջակցում է երիտասարդ ընտանիքների բարեկեցության բարձրացմանը ու հիփոթեքային շուկայի զարգացմանը:
«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, այցելել www.vtb.am Բանկի պաշտոնական կայք, ինչպես նաև զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ:–0–