ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությանը

26.09.2019, 19:17
Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությունը այցելել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությունը այցելել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի 20 ներկայացուցիչներ, որոնք հանդիպեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկերներին և փոխանակվեցին աշխատանքային փորձով:

Պատվիրակությունը ծանոթացավ ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային գործընթացներին և կառուցվածքին, այցելեցին Գլխամասային գրասենյակի տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաև Բանկի մասնաճյուղեր և ծանոթացան Կոնտակտային կենտրոնի աշխատանքներին:

Հանդիպումների ընթացքում` կազմակերպված ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, Հայաստանի և Ուզբեկստանի գործընկերները կիսվեցին գաղափարներով, գիտելիքներով և երկու երկրների բանկային շուկաների առանձնահատկություններով:

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել ՀՀ Կենտրոնական Բանկի կայք www.cba.am:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–