ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները` նախնական 3% կանխավճարով

04.12.2019, 12:39
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է լավագույն պայմաններ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները` նախնական 3% կանխավճարով

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է լավագույն պայմաններ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Կանխավճար կատարելով գնված բնակարանի արժեքի սկսած 3%-ի չափով` հաճախորդները հեշտությամբ կկարողանան դառնալ անշարժ գույքի երջանիկ սեփականատերեր, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում: 

Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր՝ տարբեր ծրագրերի շրջանակներում. անշարժ գույքի ձեռքբերում կառուցապատողներից, անշարժ գույքի ձեռքբերում երկրորդային շուկայից, անշարժ գույքի ձեռքբերում «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրով, վերանորոգման աշխատանքների իրականացում, կառուցման իրականացում: 

Загружается новость ... "Лево"

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեկային վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկի վերաբերյալ նախնական որոշում կայացվում է 1.5 աշխատանքային օրվա ընթացքում: Հիփոթեքային վարկ ստանալու համար բոլոր անհրաժեշտ պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում, անցնելով հետևյալ հղումով : 

Հիփոթեքային վարկավորման հիմնական պայմաններն են` նախնական կանխավճար՝ 3% -ից սկսած, տարեկան տոկոսադրույք` 3,5% -13,7%, արդյունավետ տոկոսադրույք` 6% -15%, վարկի նվազագույն ժամկետ՝ 3 տարի, վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 30 տարի, վարկի նվազագույն գումար` 1 միլիոն ՀՀ դրամից սկսած, վարկի առավելագույն գումարը` մինչև 80 միլիոն ՀՀ դրամ, վճարունակության պահանջների դյուրացված գործընթաց: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

Հիփոթեքային վարկավորման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–