419.01
3.96
395.22
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ -Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել բանկային գործարքներ Upay-ի 42 մասնաճյուղերում

13:57
10 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը՝ մշակելով նորարարական լուծումներ հաճախորդների առավել հարմարավետ սպասարկումն ապահովելու նպատակով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Բանկային գործարքներն իրականացնելը դարձել է ավելի հասանելի և հարմարավետ, քանի որ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն կատարել իրենց գործարքները Upay-ի 42 մասնաճյուղերում՝ տեղակայված ք․ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Upay-ի մասնաճյուղերում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են համալրել քարտային և բանկային հաշիվները, ավանդները, ինչպես նաև մարել վարկային պարտավորությունները՝ կատարելով ինչպես հերթական մարումներ՝ համաձայն վճարման ժամանակացույցի, այնպես էլ վաղաժամկետ մարումներ (տրամադրելով վարկային պայմանագրի համար կամ ծածկագիր): 

Գործարքները կիրականացվեն առցանց․ երկուշաբթիից ուրբաթ օրերին` ժամը 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ն, իսկ մնացած օրերին և ժամերին` հաջորդ աշխատանքային օրը` 09:00-ին: Մեկ օրվա ընթացքում հաճախորդը հնարավորություն ունի կատարել անսահմանափակ թվով գործարքներ: 

Սահմանված են գործարքների կատարման հետևյալ սահմանափակումները․ 

- Գործարքները կարող են կատարվել միայն ՀՀ դրամով: Քարտային հաշիվների համալրման դեպքում, եթե համալրվում է արտարժութային հաշիվը, ՀՀ դրամով մուտքագրված գումարը կփոխարկվի հաճախորդի հաշվին՝ գումարի հաշվեգրման պահին Բանկում անկանխիկ գործարքների համար սահմանված փոխարժեքով:

- Յուրաքանչյուր գործարքի նվազագույն գումարը 1000 ՀՀ դրամ է, առավելագույնը`400 հազար ՀՀ դրամ: 

Վերը նշված բանկային գործառնությունների իրականացման համար Upay ընկերության կողմից սահմանված է ծառայության դիմաց միջնորդավճար: Եթե գործարքի գումարը չի գերազանցում 35 հազ. ՀՀ դրամը, միջնորդավճարը կազմում է 200 ՀՀ դրամ, 35 հազար ՀՀ դրամից ավելի դեպքում՝ գործարքի գումարի 0.6%-ը (ոչ ավելի, քան 1200 ՀՀ դրամ):

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև Upay ընկերության պաշտոնական կայքում կամ զանգահարելով (+374) 11-444-448 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:33
12 Հոկտեմբերի 2023
Ժամանակավորապես չեղարկվում են Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և Երևան-Գյումրի-Երևան բոլոր էլեկտրագնացքները
Ժամանակավորապես չեղարկվում են Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և Երևան-Գյումրի-Երևան բոլոր էլեկտրագնացքները
10:43
12 Հոկտեմբերի 2023
Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարաձգվել է
ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը 3 ամսով երկարաձգվել է
15:50
11 Հոկտեմբերի 2023
Տիգրան Ավինյանը տուգանվել է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տուգանվել է
13:59
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների թոփ 10-ում՝ առաջ անցնելով ԱՊՀ և տարածաշրջանի բոլոր երկրներից.
Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների թոփ 10-ում՝ առաջ անցնելով ԱՊՀ և տարածաշրջանի բոլոր երկրներից.
13:25
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանում «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի
Ամենագունեղ հեքիաթը. Հայաստանում «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի
10:35
11 Հոկտեմբերի 2023
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Լարսը փակ է բեռնատարների համար
23:37
10 Հոկտեմբերի 2023
Ի՞նչ տվեց Գրանադայի հանդիպումը ՀՀ-ին. պարզաբանում է Փաշինյանը
Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, թե ինչ տվեց Գրանադայի հանդիպումը Հայաստանին
21:03
10 Հոկտեմբերի 2023
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
20:59
10 Հոկտեմբերի 2023
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
16:07
10 Հոկտեմբերի 2023
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
14:58
10 Հոկտեմբերի 2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
13:16
10 Հոկտեմբերի 2023
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ