438.87
4.39
404.41
-3
Եղանակը Երևանում
Հայ

«Ուզում ենք այգում կենդանիներ տեսնել, ոչ թե սրճարաններ, կարուսելներ». Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները դեմ են տնօրենի նոր ժ/պ–ի նշանակմանը

14:42
11 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի կենդանաբանական այգու անձնակազմը այգու մուտքի դիմաց իր բողոքն է արտահայտում տնօրենի նոր ժ/պ Արևիկ Մկրտչյանի նշանակման դեմ։

Բողոքի ցույցին ներկա էին նաև այգու նախկին աշխատակիցները, ովքեր ժամանակին պայքարել են այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանին պաշտոնից ազատելու համար:

Բողոքի ակցիայի նախաձեռնողները պնդում են, թե Արևիկ Մկրտչյանն աշխատանքից հեռացված նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի թիմից է:

«Մեր պահանջն այն է, որ Կենդանաբանական այգին չվերածվի խոտածածկի, ուզում ենք կենդանիներ տեսնել այստեղ, ոչ թե սրճարաններ, կարուսելներ»,-ասաց այգու աշխատակիցներից մեկը։

Աշխատակցուհու խոսքով՝ կենդանաբանական այգին քիչ-քիչ ոտքի էր կանգնում: Այսինքն նախկին կոռումպացված համակարգից դուրս էր գալիս, և մարդիկ ուզում էին նոր կենդանիներ բերել:

«Մարդիկ ուզում էին լավ բաներ անել, կենդանիներ բերեին, հիմա դա չի ստացվում։ Ուզում ենք հանգիստ աշխատել։ Մենք կսպասենք մի շաբաթ քաղաքապետարանի պարզաբանմանը։ Ամեն դեպքում, չեմ հավատում, որ իրենք գալիս են լավ բան անելու համար, եթե լավ բան էին անելու, ապա ինչո՞ւ 8 տարվա կառավարման ժամանակ չարեցին»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Կենդանաբանական այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանն էլ ասաց, որ Արևիկ Մկրտչյանը նախկինում աշխատել է Կենդանաբանական այգում, այնուհետև հեռացվել աշխատանքից: Նա ներկայացրել է այգու միջազգային կապերը։ Սակայն, ինչպես պնդում է Ռաֆայելյանը, Արևիկ Մկրտչյանը կենդանիների հետ հաստատ կապ չունի։

«Դատարանի վճռով իրեն աշխատանքից ազատելու որոշումը արդարացի է եղել։ Որովհետև իր աշխատած տարիներին միջազգային կապերը ոչ մի օգուտ չեն բերել այգուն, բացի վնասից: Այդ միջազգային կապերի հիման վրա եղել են ոչ համարժեք կենդանիների բազմաթիվ փոխանակումներ։ Կա հարուցված քրեական գործ, որը 3 տարի է՝ քննվում է»,-նշեց Ռաֆայելյանը։

Այգու շահագործման բաժնի աշխատակից Սարգիս Շահրամանյանն իր հերթին նշեց, որ Ռուբեն Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին աշխատել է իր հետ, և վստահ է, որ նա մտադիր է վերականգնել իր պաշտոնը:

«Ես, Ռուբեն Խաչատրյանին ճանաչելով, վստահ ասում եմ՝ սա իր ձեռագիրն ա: Ուրիշ մարդ չկա՞, թող գա տնօրեն լինի, բայց ոչ թե հները: Մեր պահանջը այդքանն է», - ասաց Շահրամանյանը:

Այգու աշխատակիցները շարունակում են պնդել, որ Արևիկ Մկրտչյանը նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մտերիմն ու թիմակիցն է։ Նրանք կսպասեն ևս մեկ շաբաթ, որից հետո քաղաքապետարանից պարզաբանում կպահանջեն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
ԵՄ կարգելվի մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը