Տեր–Պետրոսյանը չբացառեց կոալիցիայի ձևավորումը Քոչարյանի և Փաշինյանի հետ

10.06.2021, 17:25
Լևոն Տեր–Պետրոսյանը չբացառեց կոալիցիայի ձևավորումը Քոչարյանի և Փաշինյանի հետ
Տեր–Պետրոսյանը չբացառեց կոալիցիայի ձևավորումը Քոչարյանի և Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոյանը չբացառեց կոալիցիայի ձևավորման հնարավորությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժերի հետ ԱԺ անցնելուց հետո։

Загружается новость ... "Лево"

«Եթե և′ մենք անցնենք, և′ Քոչարյանն անցնի, Փաշինյանն անցնի, մյուսներն անցնեն, և ոչ ոք մեծամասնություն չունենա, ապա ստիպված կլինենք գնալ կոալիցիայի ձևավորման։ Ես միշտ համերաշխության և կոալիցիայի կողմնակից եմ եղել», – ասաց նա ասուլիսի ժամանակ։

Տեր–Պետրոսյանի խոսքով, կոալիցիայի երևույթը կարող է նոր խնդիրներ առաջացնել Հայաստանի համար, քանի որ կոալիցիաները վեց ամիսը մեկ կարող են փոխվել։ 

«Արդյունքում՝ մենք կարող ենք հայտնվել այն երկրների թվում, որտեղ տարին մի քանի կառավարություն է փոխվում։ Դա վատ տարբերակ է, բայց, իհարկե, պետք է փորձենք», – ասաց Լևոն Տեր–Պետրոսյանը։–0–