Սուրենյանը նշել է` երբ են հայաստանցիներին սպասվում արևոտ օրեր
10:13
07 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե երբ են հայաստանցիներին սպասվում արևոտ օրեր։
«Վաղվանից 5 օր նորից արև», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Հայպետհիդրոմի հաղորդմամբ, նոյեմբերի 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։ Նոյեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկային ժամերին կանխատեսվում է +15...+17, գիշերը` +5...+7։–0–
Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից ՀՀ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքներով. ՄԻՊ–ը դիմել է ԵԱՀԿ–ի գործող նախագահին և այլ կառույցներին
«Սահմանադրությամբ կրոնի ազատությունը անքակտելի իրավունք է, նշեմ, որ ամուսինս չի հանդիսանում քարոզիչ»,- նշել է նորանշանակ նախարար, չպատասխանելով հարցին, թե իր ամուսինը հարո՞ւմ է աղանդին. ՎԻԴԵՈ