Սուրենյանը հայտնել է, թե երբ են օրերը տաքանալու

03.11.2019, 23:21
Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե երբ են օրերը տաքանալու:
Սուրենյանը հայտնել է, թե երբ են օրերը տաքանալու

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը քիչ առաջ Facebook–յան իր էջում բարի լուր է ավետել։

«Վաղը ցերեկվանից տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվում է։ Առաջիկա օրերին հավեսով տաքանում ենք», – գրել է օդերևութաբանը։

Նշենք, որ շաբաթ օրը լուսադեմին Սկանդինավիայի շրջաններից Հայաստան է ներխուժել արկտիկական ճակատ, ինչի հետևանքով գրեթե բոլոր մարզերում գրանցվել են տեղումներ, հիմնականում ձյան տեսքով։ Մայրաքաղաք Երևանում նախօրեին անձրևային եղանակ էր, իսկ այսօր արև էր, բայց բավականին ցուրտ էր։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:–0–