Սիսիանի տարածաշրջանում առատ ձյուն է տեղացել (ՎԻԴԵՈ)

04.11.2024, 10:17
Սիսիանի տարածաշրջանում առատ ձյուն է տեղացել․ վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով․ ՎԻԴԵՈ
Սիսիանի տարածաշրջանում առատ ձյուն է տեղացել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սիսիանում առատ ձյուն է տեղացել։ 

Ինչպես հայտնում է «Ճանապարհաին դեպարտամենտ» հիմնադրամը, առատ ձյուն է տեղացել Մ-2 միջպետական ճանապարհի Սիսիանի տարածաշրջանում՝ «Զանգեր» կոչվող հատվածում։

«Սպասարկող կազմակերպությունը կատարում է ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով», – հայտնում են հիմնադրամից։ 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ՊՈԱԿ–ն իր հերթին հայտնում է, որ մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ին հնարավոր է կարճատև անձրև։  

Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ին և´ գիշերը, և´ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։