ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին սահմանին լարվածության կարգավորման հարցում, եթե նման խնդրանք ստացվի երկու պետություններից։
Загружается новость ... "Лево"
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն երկուշաբթի լրագրողներին։
«Դա նորմալ իրավիճակ է, երբ կողմերը նման վիճակում դիմում են մեզ` օգնության, աջակցության, միջնորդության համար, ավելին, որ մենք ունենք փորձ նոյեմբերի 9–ի հունվարի 11–ի հայտարարությունների մշակման համատեքստում։ Այդ պատճառով եթե նման դիմում ստացվի բոլոր մասնակիցների կողմից, այլ ոչ թե միայն մի կողմից, ես ի նկատի ունեմ Ադրբեջանից և Հայաստանից, այդ ժամանակ մենք պատրաստ կլինենք աջակցել», – ասել է նա` պատասխանելով ՏԱՍՍ–ի հարցին։
Ռուդենկոն նաև նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները մայիսի 19–ին Դուշանբեում կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը։
«Արտգործնախարարները Դուշանբեում հավաքվում են, որպեսզի քննարկեն օրակարգում առկա բոլոր հարցերը։ Չեմ բացառում, որ այդ հարցը կքննարկվի», – ասել է նա` պատասխանելով ՏԱՍՍ–ի հարցին։
«Կարծում եմ, որ հիմնական բանավեճը տեղի կունենա Դուշանբեում նախարարների հանդիպման շրջանակում», – նշել է Ռուդենկոն։–0–