571.39
6.68
484.93
+28
Եղանակը Երևանում
Հայ

Քաղաքացին Facebook–ով չգրանցված դեղորայք է վաճառել, բացահայտվել է իրական սխեման (ՎԻԴԵՈ)

13:37
30 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Բացահայտվել է սոցիալական ցանցի միջոցով առանց լիցենզիայի դեղամիջոցների առևտուր իրականացնելու դեպք։

Ինչպես հաղորդում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, տնտեսական գործունեության կանոնների նույնիսկ ամենափոքր շեղումն անմիջապես Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ աշխատակիցների տեսադաշտում է հայտնվում: Այս անգամ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ուշադրությունը գրավել է Հայաստանում չգրանցված ցավազրկողի և կենսական ակտիվ հավելումների մասին հայտարարությունը Facebook.com սոցիալական ցանցի VITAMINNER.COM էջում:

Կասկած են հարուցել ապրանքների գները, դրոշմապիտակների և մատակարարման հասցեների բացակայությունը: Իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ՀՕՀ վարչության ոլորտային թիվ 7 բաժինը պարզել է, որ սոցիալական ցանցի նշված էջը պատկանում է Երևանի բնակչուհու:

Загружается новость ... "Лево"

Նախապատրաստական և ստուգողական աշխատանքներին հաջորդել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Անմիջական գործարքի գնալով կասկածելի գործով զբաղվողների հետ և որպես գնորդ ներկայանալով` վարչության աշխատակիցները կանխիկ եղանակով ձեռք են բերել 12 տուփ Հայաստանում չգրանցված «ADVIL» դեղամիջոց և բացահայտել իրական սխեման:

«Պարզվել է, որ քաղաքացի Ա.Կ.-ն, ստանալով պատվերը, էլեկտրոնային եղանակով վճարման միջոցով ապրանքներ է ձեռք բերել «AMAZON» առցանց խանութ-հարթակից և տեղափոխել Հայաստան: 2020 թվականի դեկտեմբերին քաղաքացին ստեղծել է նաև «VITAMINNER.COM» ֆեյսբուքյան էջը և մինչև 2021 թվականի հունիս ամիսն իրացրել է 385 000 դրամի վիտամիններ և դեղամիջոցներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեղամիջոցների առևտուրը ՀՀ-ում ենթակա է լիցենզավորման: Մինչդեռ քաղաքացին, չունենալով պետական գրանցում և հաշվառված չլինելով հարկային մարմնում, իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:

Կատարվում են օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ պետությանը պատճառված վնասը լիարժեք պարզելու նպատակով:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից հիշեցնում են, որ ներկայում համացանցային առևտրով զբաղվողներն ապրանքների վաճառքը փաստաթղթավորելու մի քանի տարբերակ ունեն: Եթե նախկինում պարտավոր էին միայն հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր դուրս գրել, իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնն ուղեկցող փաստաթուղթ չէր համարվում, ապա այժմ այս տարբերակը նույնպես թույլատրվում է։

Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածի համաձայն` ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ գործիքը։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը վստահեցնում է՝ օրինականության սահմաններից տնտեսական գործունեության ցանկացած շեղում վարչության դիտակետում է․ վիրտուալ, թե իրական տիրույթում խախտումների բոլոր փորձերը կանխվելու են:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:54
21 Սեպտեմբերի 2021
Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30» (ՖՈՏՈ)
Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30», որը կազմված է լեգենդար հայկական կոնյակի երեք կուպաժներից.ՖՈՏՈ
09:00
21 Սեպտեմբերի 2021
Հայաստանը տոնում է անկախության 30–ամյակը
Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ
21:36
20 Սեպտեմբերի 2021
Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսության կառուցվածքի էական փոփոխության և երկրի մրցունակության բարձրացմանը
21:16
20 Սեպտեմբերի 2021
Հայաստանի բոլոր դպրոցներում ռուսաց լեզվի պարտադիր ուսուցման անհրաժեշտություն կա. «Տաշիր» ԸԽ–ի հիմնադիր
Կարապետյանն ընդգծեց նաև, որ ռուսաց լեզուն ձեռք է բերել հատուկ նշանակություն `որպես ինտեգրման գործոն
15:55
20 Սեպտեմբերի 2021
Մանե Գևորգյանը մեկնաբանել է Էրդողանի խոսքերն այն մասին, թե Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է Էդողանի խոսքերն այն մասին, թե Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
03:00
20 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանը վերադարձրել է ՀՀ երկու քաղաքացիներին.ԱԱԾ
Ադրբեջանը վերադարձրել է ՀՀ երկու քաղաքացիներին, որոնք Գորիս-Որոտան ճանապարհով երթեւեկելիս հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
23:11
19 Սեպտեմբերի 2021
ԶԼՄ–ները հաղորդել են Երևանում 2 թուրքերի բերման ենթարկելու մասին. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունը պարզաբանել է Երևանում 2 թուրքերի բերման ենթարկելու մասին տեղեկությունները.ՎԻԴԵՈ
14:15
19 Սեպտեմբերի 2021
ՀՀ երկու քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
ՀՀ երկու քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
19:58
18 Սեպտեմբերի 2021
Մտավորականները բողոքում էին Անկախության տոնի կապակցությամբ նախատեսված «գունագեղ միջոցառումների» դեմ, կան բերման ենթարկված ակտիվիստներ (ՖՈՏՈ)
Մտավորականները բողոքում էին Անկախության տոնի կապակցությամբ նախատեսված «գունագեղ միջոցառումների» դեմ, կան բերման ենթարկված ակտիվիստներ.ՖՈՏՈ
01:17
18 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին.ՎԻԴԵՈ
21:25
17 Սեպտեմբերի 2021
Ո՞ր փողոցները կփակվեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ո՞ր փողոցները փակ կլինեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ
19:37
17 Սեպտեմբերի 2021
ՔՊ-ում պառակտումներ են,բժիշկները հորդորում են չպատվաստվել, թշնամին իրանցիների անձնագրով մտել է Արցախ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՔՊ-ում պառակտումներ են,բժիշկները հորդորում են չպատվաստվել, թշնամին իրանցիների անձնագրով մտել է Արցախ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ