Փոփոխություն է կատարվել «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության» կարգում
21.10.2022,
14:09
Փոփոխություն է կատարվել «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության» կարգում
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում որոշվել է փոփոխություն կատարել 2021 թ. հոկտեմբերի 11-ի հրամանով հաստատված «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության» կարգում. այդ մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ–ն:
Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է կարգի այն դրույթին, ըստ որի՝ ուսումնական տարվա ընթացքում, անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում սանն ազատվում է մանկապարտեզից:
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ առողջապահական հաստատության կողմից տրված տեղեկանքի առկայության դեպքում սաների բացակայությունների հաշվարկում չի ներառվելու այդ ժամանակահատվածը: Այսինքն` նոր փոփոխությամբ 75 աշխատանքային օրվան կգումարվեն նաև առողջապահական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիմքով բացակայության օրերը, որոնց համար, սակայն, ևս կսահմանվի առավելագույն ժամկետ:
Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ նախադպրոցական հաստատությունների տեղերը բավարար չեն բոլոր երեխաներին ընդունելու համար: Շատ երեխաներ այս պահին հերթագրված են և սպասում են նախադպրոցական հաստատություն հաճախելու իրենց հերթին. միայն Երևանում հերթագրված է շուրջ 10 հազար երեխա:
«Ստեղծվում է իրավիճակ, երբ նախադպրոցական ծառայության մեջ ընդգրկված երեխաները փաստացի չեն հաճախում մանկապարտեզ այն դեպքում, երբ կան երեխաներ, որոնք հերթում սպասում են և չեն կարողանում ընդգրկվել: Տվյալ պարագայում հիվանդության հիմքով կամ որևէ այլ պատճառով չհաճախելու դեպքում տրված էր համընդհանուր կարգավորում: Այժմ այլ մոտեցում ենք ցուցաբերելու` հաշվի առնելով բացակայության պատճառը»,- պարզաբանել է վարչության պետը:
Արսեն Բաղդասարյանը մանրամասնել է նաև, որ ՀՀ կառավարության ծրագրով նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը մինչև 2026 թվականը պետք է կազմի 85 տոկոս: Այդ նպատակով մինչև 2026 թվականը նախատեսվում է վերակառուցել կամ կառուցել 500 նախադպրոցական հաստատություն: Այս պահին 92 մանկապարտեզներում նորոգման և շինարարության աշխատանքներ են ընթանում, որոնցից մի մասի աշխատանքները կավարտվեն առաջիկայում:–0–