Պատրաստ եմ դիմել ՄԻԵԴ. ՍԴ դատավորները մեկնաբանում են Սահմանադրության փոփոխությունների նախագիծը (ՎԻԴԵՈ)
23.06.2020,
17:06
Պատրաստ եմ դիմել ՄԻԵԴ. ՍԴ դատավորները մեկնաբանում են Սահմանադրության փոփոխությունների նախագիծը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՍԴ նախագահի տեղակալ Ալինա Գյուլումյանը հայտարարել է, որ պատրաստ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկել ՍԴ–ն ցրելու որոշումը։
Նախօրեին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է ցրել Սահմանադրական դատարանը։ Այսպես, Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրությամբ դադարեցվում են ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ այն դատավորների լիազորությունները, ովքեր պաշտոնավարում են ավելի քան 12 տարի։ Մնացած դատավորները շարունակում են աշխատել մինչև այդ ժամկետի լրանալը։ ՍԴ նոր նախագահը պետք է ընտրվի 6 տարի ժամկետով։
Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։
«Չեմ կարող գնահատական տալ օրինագծին, ես այն կարդացել եմ որպես շահագրգիռ անձ և կարծում եմ, որ այն իմ վրա չի տարածվում։ Ամեն դեպքում կարծում եմ, որ իմ նկատմամբ չի թույլատրվի որևէ կամայականություն», – ասաց Գյուլումյանը երեքշաբթի լրագրողներին։
Նրա կարծիքով, այս օրինագիծը, հնարավոր է, ազդի այն դատավորների վրա, որոնք 12 տարի զբաղեցրել են ՍԴ անդամի պաշտոնը։
«ՍԴ անդամները ևս կարող են բողոքարկել օրինագիծը, և երբ հայկական ատյանները սպառվեն, կարող են դիմել ՄԻԵԴ։ Ես դա անձամբ կանեմ, քանի որ իմ դեպքում ես ավելի քան վստահ եմ, որ կան բոլոր հիմքերը հարցը մինչև վերջ հասցնելու և հաղթելու համար», – ասաց Գյուլումյանը։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր հերթին հայտարարեց, որ գործող Մայր օրենքով սահմանադրական փոփոխությունները ենթակա են սահմանադրական վերահսկողության` անկախ այն բանից, որ այդ փոփոխությունները վերաբերում են ՍԴ–ին։
«Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականին, ապա չափազանց զուսպ կարող եմ հայտարարել, որ ես` որպես իրավաբան և Սահմանադրության հեղինակ ամաչեցի նախօրեին ԱԺ–ում տեղի ունեցածի պատճառով» – հայտարարեց Թովմասյանը։
Նա ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունները չեն կարող ուժի մեջ մտնել քանի դեռ չեն անցել Սահմանադրության կողմից նախատեսված բոլոր ատյանները, այդ թվում` չեն ստացել ՍԴ–ի եզրակացությունը։
Նա աբսուրդ է համարել ՍԴ դատավորների կանխակալության մասին հայտարարությունները։
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն իր հերթին հայտարարեց, որ միշտ ծառայել է ժողովրդին, և միայն ժողովուրդը կարող է նրան թոշակի ուղարկել։
«Մենք պայքարելու ենք խախտումների դեմ բոլոր իրավական միջոցներով, սակայն ես երբեք չեմ պայքարել պետության դեմ...Կան դատական ատյաններ, սակայն կարծում եմ, որ մենք կգտնենք խելամիտ լուծումներ։ Սխալ է կարծել, թե այստեղ (ՍԴ–ում) նստած են թշնամիներ, և նրանց հարցը պետք է շտապ լուծել», – ասաց Թոխյանը։
ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանի իշխանությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնեցին 2020թ.–ի ապրիլին անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամկետով կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Փոփոխությունների նախագծով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները, բացառությամբ նրանց, ովքեր ընտրվել են 2015թ.–ից հետո (Վահե Գրիգորյան և Արմեն Դիլանյան)։ Հիմա, ըստ օրենքի, ՍԴ նախագահն ու անդամները պահպանում են իրենց պաշտոնները մինչև 65 տարեկան։
Միաժամանակ 2018թ.–ի գարնանն ուժի մեջ մտած 7–րդ կետի համաձայն, ՍԴ դատավորները կպահպանեն իրենց պաշտոնը միայն 12տարի և ընդամենը մեկ ժամկետով։–0–