Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկովի» արտադրամաս (ՈւՂԻՂ)

07.07.2020, 14:50
Վարչապետ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկովի» արտադրամաս. ՈւՂԻՂ
Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկովի» արտադրամաս (ՈւՂԻՂ)
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս։

Նշենք, որ հուլիսի սկզբին Հայաստանում բացվել է «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգերի՝ Ռուսաստանի հետ համատեղ արտադրության գործարանը: Ինքնաձիգերի հավաքումը Երևանում իրականացնելու է «Նեյտրոն» գիտա-արտադրական միավորումը:

Սկզբնական փուլում Իժևսկի մեխանիկական գործարանը մատակարարելու է ինքնաձիգերի դետալները, իսկ հետագայում նախատեսվում է գործարկել դետալների տեղական արտադրություն։–0–