ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի լրագրողներին պատմել է անեկդոտ` պատասխանելով «սևազգեստ մարդկանց» հարցով հանձնարարականի մասին հարցին։
Հունիսի 6–ի կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը կոչ է արել ոստիկանությանը դիմել կոշտ քայլերի բռնության քարոզի դեմ։ Խոսելով սևազգեստ խմբերի մասին` վարչապետը հայտարարել է, որ «սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբչկան» կապել և հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանք»:
Փաշինյանը երկուշաբթի մասնակցել է հայ–իտալական բիզնես ֆորումին, որի շրջանակում համաձայնվել է պատասխանել լրագրողների երեք հարցի։ –0–
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ