Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները մետաղադրամներ նետեցին կառավարության շենքի դիմաց (ՎԻԴԵՈ)
12:14
10 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի առավոտյան ընդդիմությունը կրկին անհնազանդության ակցիա է սկսել կառավարության շենքի մոտ, որտեղ այս րոպեներին անցնում է կառավարության նիստը։
Ցուցարարները պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Նրանք 10 դրամանոց մետաղադրամներ նետեցին կառավարության շենքի առաջ` ակնարկելով պարգևավճարները, որոնք այս ընթացքում ստացել են վարչապետի թիմի անդամները։
Ակցիայի մասնակիցները փորձում են անցնել կառավարության շենք, որպեսզի հանդիպեն Փաշինյանի հետ։ Հետո նրանք նախատեսում են երթ կազմակերպել։–0–
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ