431.08
4.38
402.99
+10
Եղանակը Երևանում
Հայ

Նոյեմբերի 16-ին գերեվարված ու հայրենադարձված 6 զինծառայող կալանավորվել է, եւս 6-ը շարունակում է մնալ գերության մեջ

09:51
18 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներից որևէ մեկը տուժող չի ճանաչվել, փոխարենը 6 հայրենադարձված ռազմագերու մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն' հղում անելով Քննչական կոմիտեին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են և շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից պաշտոնապես հաստատել են, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանցիների կողմից գերեւարվել է 32 հայ զինծառայող, որոնցից հայրենիք վերադարձել 26-ը, իսկ 6 հոգին դեռեւս մնում են գերության մեջ։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվում է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 384-րդ հոդվածի 2-րդ մասի և 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով նոյեմբերի 16-ին հարուցված քրեական գործը։

«Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, դրանք իրենց համակցության մեջ վերլուծության և համատեղ գնահատման արդյունքում, հարուցված վերոնշյալ քրեական գործի քննության շրջանակներում, 16.11.2021թ գերության մեջ հայտնված 32 զինծառայողներից հայրենիք վերադարձած 26 զինծառայողներից 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով առաջադրվել է մեղադրանք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- հայտնել են ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ-ից՝ հավելելով, որ որպես մեղադրյալ ներգրավված վերոնշյալ անձանցից երեքը հանդիսանում են սպաներ։

Բացի այդ, պարզվում է, որ գերությունից վերադարձած որևէ անձ տուժող չի ճանաչվել։

ՔԿ-ից նաև տեղեկացրել են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերոնշյալ օրը գերության մեջ հայտնված թվով 6 զինծառայողներին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:14
07 Դեկտեմբերի 2023
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Դավթաշենի կամրջի վրա և Սասնա Ծռեր փողոցում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Դավթաշենի կամրջի վրա և Սասնա Ծռեր փողոցում․ ՍԽԵՄԱ
10:58
07 Դեկտեմբերի 2023
Արդյոք կապ կա՞ տաք եղանակի և երկրաշարժի միջև․ պարզաբանում է Սուրենյանը
1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում` մոտ +8...+10 աստիճանի
10:26
07 Դեկտեմբերի 2023
Հայաստանի պատմության ամենասարսափելի երկրաշարժից անցել է 35 տարի. 10 փաստ ողբերգության մասին
Հայաստանի պատմության ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցավ 35 տարի
23:05
06 Դեկտեմբերի 2023
Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է․ ավտոկայանատեղիների տարեկան վճարները գործելու են մինչև դեկտեմբեր
Երևանի քաղաքապետարանը զգուշացում է տարածել ավտոկայանատեղիների վճարի վերաբերյալ
19:37
06 Դեկտեմբերի 2023
Նախկինում թաքցված հարկային պարտավորություններից, նախաքննության ընթացքում, պետբյուջե է վերականգնվել 200մլն դրամ
Նախկինում թաքցված հարկային պարտավորություններից, նախաքննության ընթացքում, պետբյուջե է վերականգնվել 200մլն դրամ
14:01
06 Դեկտեմբերի 2023
«Դուրս գալ հիվանդ երևակայություններից»․ ԱԱԾ–ն մեկնաբանել է «ադրբեջանցի փորձագետի երևանյան» սկանդալային տեսանյութը (ՖՈՏՈ)
«Դուրս գալ հիվանդ երևակայություններից»․ ԱԱԾ–ն մեկնաբանել է «ադրբեջանցի փորձագետի երևանյան» սկանդալային տեսանյութը․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
10:52
06 Դեկտեմբերի 2023
Հայաստանում հունվար–հոկտեմբերին մահացել է 20 152 մարդ, անկումը կազմել է 10,3%
Ինչի՞ց են հիմնականում մահանում մարդիկ Հայաստանում․ վիճակագրություն
10:13
06 Դեկտեմբերի 2023
Այսօր մինչև գիշերը 12–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև գիշերը 12–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
19:18
05 Դեկտեմբերի 2023
500-ից ավելի միջազգային ՏՏ փորձագետներ կժամանեն Երևան՝ Harmony Meetup 4.0 համաժողովի
Դեկտեմբերի 11-14-ը Երևանի Դվին հյուրանոցում Fastex-ի աջակցությամբ արդեն չորրորդ անգամ կկայանա Harmony Meetup ամենամյա տեխնոլոգիական համաժողովը
18:48
05 Դեկտեմբերի 2023
Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ ՀՀ ԶՈւ–ին «ոչ մահաբեր ձևաչափի աջակցություն» տրամադրելու առաջարկներ մշակելու համար
Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ ՀՀ ԶՈւ–ին «ոչ մահաբեր ձևաչափի աջակցություն» տրամադրելու առաջարկներ մշակելու համար
15:49
05 Դեկտեմբերի 2023
Երևանի մետրոպոլիտենում արդեն հասանելի է անհպում վճարելու հնարավորությունը․ քաղաքապետարանում պարզաբանել են՝ ինչպես է դա աշխատելու (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Երևանի մետրոպոլիտենում արդեն հասանելի է անհպում վճարելու հնարավորությունը․ քաղաքապետարանում պարզաբանել են՝ ինչպես է դա աշխատելու