Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է ՔԿ–ում և պատասխանում է քննիչի հարցերին (ՖՈՏՈ)
15.01.2020,
10:21
ՀՀ վարչապետն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում և պատասխանում է քննիչի հարցերին. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում։
Նա հրավիրվել է ՔԿ ու քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին։
Այս մասին ՀՀ վարչապետը գրել է Facebook–յան իր էջում` հրապարակելով լուսանկար։
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին», – նշել է վարչապետը` որպես հետգրություն կատակով ավելացնելով, որ «քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են»։–0–

