Մինչև իրավիճակը կայունանալը, կլինեն առանձին միջադեպեր. Փաշինյանը պատասխանում է սյունեցիներին մտահոգող հարցերին (ՈւՂԻՂ)

21.12.2020, 11:09
Մինչև իրավիճակը կայունանալը, կլինեն առանձին միջադեպեր. Փաշինյանը պատասխանում է սյունեցիներին մտահոգող հարցերին. ՈւՂԻՂ
Մինչև իրավիճակը կայունանալը, կլինեն առանձին միջադեպեր. Փաշինյանը պատասխանում է սյունեցիներին մտահոգող հարցերին (ՈւՂԻՂ)
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտ
եմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում պատասխանում է սյունեցիներին մտահոգող հարցերին։

Նշենք, որ Սյունիքում լարված իրավիճակ է, բազմաթից սյունեցիներ փորձում էին փակել ճանապարհները, որպեսզի թույլ չտան Փաշինյանի մուտքը Սյունիք։

Հավաքվածները վրդովված են, որ օրերս մարզի տարածքում` Որոտան գյուղի և Կապանի օդանավակայանի մոտակայքում, նկատվել են մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ` Ադրբեջանի դրոշով։ Սյունեցիներն ավտոմեքենաներով փակել են Գորիս–Տաթև և Սիսիան–Գորիս մայրուղիների հատվածը։ Ենթադրվում է, որ Փաշինյանի շարասյունը պետք է անցնի այդ ճանապարհով։

Ինչ է կատարվում Սյունիքում

Նոյեմբերի 9–ին Արցախում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել յոթ շրջաններին հարակից ավելի քան 190 բնակավայր, ինչի արդյունքում Սյունիքի մարզի սահմանները (այդ թվում` Կապան մարզկենտրոնը) հայտնվել են Ադրբեջանի նոր սահմանների հետ անմիջական հարևանությամբ։

Դեկտեմբերի 17–ին սյունեցիները փակել են Կապանի օդանավակայան տանող ճանապարհը` իրավասու մարմիններից պարզաբանումներ պահանջելով Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանության կազմակերպման հարցում։

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշել է, որ դեկտեմբերի 17–ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը, «դրանք հանձնվում են թշնամուն», հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու: Նա պարզաբանել է, որ դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի էլի մի հատված ընկնում է թշնամու տարածքի մեջ: Բացի այդ, Փարսյանը նշել է, որ Կապանից 4 գյուղական բնակավայր տանող ճանապարհը՝ դեպի Խդրանց, Կապան, Եղվարդ և Ուժանիս գյուղեր տանող ճանապարհի մի հատվածը, ընկնում է թշնամու տարածքի մեջ:

Նույն օրը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:–0–