Մայր Աթոռը հաստատում է հոգևորականների մասնակցությունն ընդդիմության այսօրվա հանրահավաքին
01.05.2022,
14:38
Մայր Աթոռը հաստատում է հոգևորականների մասնակցությունն ընդդիմության այսօրվա հանրահավաքին

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի պատասխանատու տեր Եսայի քահանա Արթենյանն անդրադարձել է ընդդիմության այսօրվա հանրահավաքին քահանաների մասնակցությաան մասին տեղեկություններին։
"Ի պատասխան հանրահավաքին հոգևորականների մասնակցության հարցերին։ Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում նախատեսված հանրահավաքին հոգևորականների մասնակցության վերաբերյալ լրատվականների հարցերին ի պատասխան ցանկանում եմ ընդհանրացված տեղեկացնել հետևյալը։
Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար", - նշել է Արթենյանը:
Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանդես բերել զգոնություն ու խիստ պատասխանատվություն և զերծ մնալ սադրանքներին տրվելուց:
"Աղոթում ենք Հայաստան և Արցախ մեր հայրենիքի ապահովության ու անվտանգության, մեր ժողովրդի բարօր կյանքի համար", - նշել է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի պատասխանատուն։-0-