Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ գյուղացիները փակել են հյուսիս-հարավ ճանապարհը

23.07.2024, 12:39
Թալին-Երևան ճանապարհին լարված իրավիճակ է ստեղծվել
Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ գյուղացիները փակել են հյուսիս-հարավ ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Թալին-Երևան ճանապարհին լարված իրավիճակ է ստեղծվել։

Հարակից գյուղի բնակիչները փակել են հյուսիս-հարավ ճանապարհը` պահանջելով կամուրջ կառուցել, քանի որ դեպի գյուղեր գնացող ճանապարհ չկա։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։

Գյուղացիների և ոստիկանների միջև իրավիճակը մի պահ լարվեց. գյուղացիներից մեկը նստեց ասֆալտին, ոստիկանին դիմելով` «դե, ծեծիր»։ Ոստիկանը հորդորեց ձեռքերով չխոսալ։

Քիչ անց ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը: