Ջերմուկում ձնաբքի պատճառով անհետացած պայմանագրային զինծառայողներից մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել. ՊՆ

23.03.2021, 09:24
Ջերմուկում ձնաբքի պատճառով անհետացած պայմանագրային զինծառայողներից մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել
Ջերմուկում ձնաբքի պատճառով անհետացած պայմանագրային զինծառայողներից մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով մարտի 21-ին անհետացած պայմանագրային զինծառայողներից մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել։

Այս մասին հաղորդում է news.am-ը` հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարությանը։ 

Նախարարությունից նշել են, որ երկրորդ զինծառայողի վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ մարտի 22–ին ՊՆ–ն հայտնել էր, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Նախօրեին ուշ երեկոյան հայտնիդարձավ, որ կորած երկու պայմանագրային զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է։–0–