Հայաստանում երկու զինծառայող է անհետացել

22.03.2021, 14:49
Հայաստանում երկու պայմանագրային զինծառայող է անհետացել
Հայաստանում երկու զինծառայող է անհետացել
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–