Ջերմուկում ձնաբքի հետևանքով կորած երկու պայմանագրային զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է (ՎԻԴԵՈ)
00:23
23 Մարտի 2021
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 21-ին Ջերմուկի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում ձնաբքի հետևանքով կորած երկու պայմանագրային զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է։
Այս մասին հայտնում է tert.am–ը` հղում անելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանին:
«Տեղորոշվելու պահին ողջ են եղել, բայց թե ինչ վիճակում են՝ չեմ կարող ասել», – ասել է նա և նշել, որ փրկարարական աշխատանքներ են իրականացվում:
Հիշեցնենք, որ մարտի 22–ին ՊՆ–ն հայտնել էր, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։–0–
Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույքը կնվիրաբերվի համայնքին՝ ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով
Global Finance ամսագիրը հրապարակել է արտարժույթ փոխարկող աշխարհի լավագույն բանկերի իր ամենամյա ցանկը, որտեղ Ամերիաբանկը ճանաչել է 2023 թվականի արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում