Ժամը 10-ի դրությամբ լարվածությունն էականորեն նվազել է. ՊՆ-ն' սահմանին տիրող իրավիճակի մասին
11.05.2023,
10:02
Ժամը 10-ի դրությամբ լարվածությունն էականորեն նվազել է. ՊՆ-ն' սահմանին տիրող իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի երեք վիրավոր։-0-